Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք պատմաբանը կոչ է անում ստեղծել հայոց ցեղասպանության իրողությունը ուսումնասիրող միջազգային հանձնաժողով


«Մինչ հայերը պատրաստվում են նշել «ցեղասպանության» 90-ամյակը, անհրաժեշտ է ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի, թե իրականում ինչ է տեղի ունեցել1915 թվականին», - «Ռոյթեր» գործակալության բացառիկ հարցազրույցում ասել է Թուրքիայի պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Հալակօղլուն:

Նրա կարծիքով, թուրք, ամերիկացի, ֆրանսիացի եւ հայ պատմաբանները պետք է հավաքվեն եւ ստեղծեն հանձնաժողով, որը օբյեկտիվորեն կուսումնասիրի խնդիրը: Հանձնաժողովի ստեղծումը, ըստ նրա, չափազանց կարեւոր է Թուրքիայի համար, քանի որ ցեղասպանության հարցը վտանգում է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:

Ըստ նրա, իդեալական կլիներ, եթե հանձնաժողովը գործեր ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կառույցի հովանու ներքո, ինչը անհրաժեշտ անաչառություն կապահովեր եւ կխրախուսեր բոլոր շահագրգիռ կողմերին բացել իրենց արխիվները:

Հալակօղլուն ասել է, թե պետք է հանդիպի Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլին, ում աջակցությունն է ակնկալում հանձնաժողովի ստեղծման գործում:

«Ռոյթեր»-ի հարցազրույցում նա նաեւ նշել է, թե թուրքերը նախկինում չափազանց պասիվ են եղել՝ «հնարավորություն տալով հայ ազգայնականներին այս բանավեճում գերակայող դիրք ունենալ, մասնավորապես՝ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում»: «Արդյունքում շատ երկրների խորհրդարաններ՝ Կանադայից մինչեւ Շվեյցարիա, ճանաչեցին «ցեղասպանությունը» որպես փաստ՝ առանց բավարար ապացույցների», - հայտարարել է Հալակօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG