Մատչելիության հղումներ

Աբխազիայում կայացած ընտրություններում հաղթել է Սերգեյ Բագափշը


Աբխազիայում չորեքշաբթի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Սերգեյ Բագափշը: Նա ստացել է ընտրողների քվեների 90,1 տոկոսը:

«ԻՏԱՌ-Տասս» գործակալության փոխանցմամբ, Աբխազիայի ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուայի՝ այսօր հրապարակած տվյալներով, ընտրություններին մասնակցել է 75 հազար 691 մարդ կամ ընտրողների 58,5 տոկոսը: Բագափշի օգտին քվեարկել են 68 հազար 225, իսկ նրա հակառակորդ Յակուբ Լակոբայի օգտին՝ 3 հազար 467 ընտրողներ:

Սերգեյ Բագափշն արդեն հայտարարել է, թե կկարողանա «լեզու գտնել» նախկին վարչապետ Ռաեւլ Խաջիմբայի հետ: Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը նա ասել է, թե նախագահը որոշում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանության հարցերը եւ վերահսկում է ուժային կառույցների աշխատանքը, իսկ փոխնախագահը (Խաջիմբան) համակարգում է աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG