Մատչելիության հղումներ

Անցած կիրակի Պրահայում ավարտվել է «Եվրոպական հանդիպումներ 2005» միջազգային փառատոնը, որին մասնակցել են երիտասարդ կատարողներ Չեխիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Լիտվայից, Ուկրաինայից եւ Գերմանիայից: Մի քանի փուլերի արդյունքում եզրափակիչ էին դուրս եկել լավագույն կատարողները՝ պարային համույթներ, երգիչներ, երաժիշտներ:

Փառատոնն ավարտվել է գալա-համերգով, որը տեղի է ունեցել Պրահայի ամենագեղեցիկ թաղամասերից մեկում գտնվող «Դիվադլո Նա Դլոուհոյ» թատրոնի դահլիճում:

Փառատոնի հայ մասնակիցները, ընդհանուր առմամբ, շատ լավ տպավորություն են թողել բոլորի վրա: Ժյուրին բարձր է գնահատել նրանց ելույթները:

Հայաստանի պատվիրակները ստացել են դիպլոմներ, իսկ երգչուհի Էմմին շահել է փառատոնի գլխավոր մրցանակը: Գալա-համերգի ավարտին նա կատարել է «Լեդի Մարմելադ» երգը «Մուլեն Ռուժ» մյուզիքլից եւ արժանացել է հանդիսատեսների բուռն ծափահարություններին: Հինգշաբթի առավոտյան հայ կատարողները Պրահայից կվերադառնան Երեւան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG