Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եւ Իրանը կստորագրեն համագործակցության շուրջ մեկ տասնյակ համաձայնագրեր


Մինչեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հունվարի 26-ին Թեհրան կատարելիք այցը, Ադրբեջանը եւ Իրանը կստորագրեն տրանսպորտի, ենթակառուցվածքների եւ առեւտրի ոլորտներում համագործակցության շուրջ 10 համաձայնագիր:

Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունից «Ինտերֆաքս» գործակալությանը երեքշաբթի օրը հայտնել են, թե հունվարի 8-10-ը երկկողմ հարաբերությունների հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է հուշագիր՝ գյուղատնտեսության, տրանսպորտի եւ տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մասին:

Իսկ իրանական մամուլը տեղեկացնում է, թե երեքշաբթի օրը Իրանի Կոոպերատիվների նախարար Ալի Սուֆին հայտարարել է, թե նախապատրաստում են Շահ-Թախթի կամուրջի շինարարությանը, որի կառուցման համար կպահանջվի շուրջ 10 միլիարդ ռիալ:

Նախարարը հայտնել է նաեւ, թե կողմերը ձեռք են բերել Ասթարա-Բաքու մայրուղու կառուցման մասին համաձայնություն: Իրանը այդ նպատակով կհատկացնի շուրջ 40 միլիոն դոլար: Բացի այդ, իրանական կողմը պատրաստվում է վերագործակել Օրդուբադի ՀԷԿ-ը՝ Նախիջեւանին էլեկտրաէներգիա մատակարելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG