Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի Գերագույն դատարանը քննում է Ասլան Աբաշիձեի գույքի առգրավման հարցը


Վրաստանի Գերագույն դատարանը չորեքշաբթի օրը կքննի Աջարիայի նախկին նախագահ Ասլան Աբաշիձեին պատկանող գույքի առգրավման՝ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցը:

«Հայցը վերաբերում է Աբաշիձեի, նրա ընտանիքի, բարեկամների եւ մերձավորների, ընդհանուր առմամբ 30 անձի գույքի առգրավմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 55 միլիոն դոլար», - ըստ ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, հայտարարել է դատախազության ներկայացուցիչ Վլադիմիր Խուչուան:

Նա նշել է նաեւ, թե 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Աջարիայի Գերագույն դատարանը մասամբ էր միայն բավարարել Աբաշիձեին պատկանող գույքը առգրավելու մասին դատախազության հայցը, ուստի որոշումը բողոքարկվել էր Վրաստանի Գերագույն դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG