Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի մասնակցի Աբխազիայում երկաթուղու վերականգնման աշխատանքներին


Ադրբեջանը բացառում է իր մասնակցությունը Աբխազիայում երկաթուղու վերագործարկման՝ միջազգային կոնսորցիումի աշխատանքներին: Ադրբեջանի պետական երկաթուղու խոսնակ Նազիր Ազմամեդովը հայտարարել է, թե Ադրբեջանը չի մասնակցի այդ նախագծին, քանի որ դրան մասնակցում է Հայաստանը:

Հիշեցնենք, որ Աբխազիայի երկաթուղու վերագործարկման միջազգային կոնսորցիումի մասին երկուշաբթի օրը Թբիլիսում հայտարարել էին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի պետական երկաթուղու խոսնակ Նազիր Ազմամեդովը հայտարարել է, թե Թբիլիսիում կայացած բանակցություններին ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի մասնակցել: Մինչդեռ, Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունից «Կավկազպրես»-ին հայտնել են, թե բանակցություններին մասնակցել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության վարչություններից մեկի պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG