Մատչելիության հղումներ

Աբխազիայում այսօր կրկին նախագահ են ընտրում


Աբխազիայում այսօր կրկին նախագահ են ընտրում: Աբխազիայի 113 հազար 136 ընտրողները պետք է ընտրություն կատարեն Սերգեյ Բագափշի եւ Յակուբ Լակոբայի միջեւ:

«ԻՏԱՌ-Տասս» գործակալության փոխանցմամբ, տեղական ժամանակով ժամը 8-ին Աբխազիայի բոլոր 7 շրջաններում բացվեցին 185 ընտրական տեղամասերը: Ըստ Աբխազայի ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուայի, ընտրությունների նախնական արդյունքերը կհրապարակվեն հունվարի 13-ին:

Ընտրություններն ընթանում են համաձայն «Աբխազիայի նախագահի նոր ընտրությունների մասին» օրենքի, որն ընդունվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ Սերգեյ Բագափշի եւ նրա հակառակորդ Ռաուլ Խաջիմբայի միջեւ ձեռք բերված «Ազգային համաձայնության» արդյունքում: Այս օրենքը գործում է միայն այսօր ընթացող ընտրությունների համար:

Մտավախություն կա, սակայն, թե ընտրությունները կարող են չկայանալ՝ հաշվի առնելով բնակչության հիասթափությունը: Ըստ օրենքի, ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 50 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG