Մատչելիության հղումներ

Անցած կիրակի հրապարակված հարցման արդյունքներով, 2004 թվականին ամենաճանաչված ֆրանսիացին աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանն է:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, հեղինակավոր «Լե ժուռնալ դյու Դեմարշ» թերթի հարցումների արդյունքներով պարզվել է, թե ամենասիրված ֆրանսիացին շարունակում է մնալ Զիդանը՝ չնայած ազգային հավաքանի կազմում ելույթները դադարեցնելու մասին անցյալ տարի նրա կայացրած որոշմանը:

Ֆուտբոլային աստղը զգալիորեն առաջ է անցել երգիչներ Միշել Սարդուից եւ Ֆրանսիս Կաբրելից, ինչպես նաեւ երրորդ տեղը զբաղեցնող թենիսի երբեմնի աստղ Յենիկ Նոայից:

Հարցումների արդյունքով հինգերրորդն է ճանաչվել դերանաս Ժան Ռենոն, իսկ 11-րդ տեղը զբաղեցրել է հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը:

Ճանաչված ֆրանսիացիների 50 հոգանոց ցուցակում ընդամենը 3 քաղաքական գործիչ կա, որոնցից ամենաբարձր տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, որը նույնիսկ չի մտել առաջին տասնյակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG