Մատչելիության հղումներ

Բուշը եւ Սահակաշվիլին կարեւորել են ժողովրդավարության սատարումն ու ամրապնդումը


Նախկին ԽՍՀՄ տարածքում ժողովրդավարության ամրապնդման եւ հակամարտությունների կարգավորման գործում համատեղ աշխատանքն են կարեւորել հինգշաբթի օրը կայացած հեռախոսային զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Սպիտակ տակ մամլո խոսնակ Սքոթ Մաքլելանը լրագրողներին հայտնել է, թե ԱՄՆ եւ Վրաստանի նախագահները շեշտել են «համատեղ աշխատանքի կարեւորությունը, այդ թվում Ռուսաստանի հետ՝ տարածաշրջանում քաղաքական հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG