Մատչելիության հղումներ

logo-print

Յուշենկոն եւ Սահակաշվիլին ստորագրել են Կարպատյան հռչակագիր


«Մենք ցուցադրեցին ամբողջ աշխարհին, որ ազատությունը եւ ժողովրդավարությունը, մարդկանց կամքը եւ արդար ընտրությունները ավելի ուժեղ են, քան պետության ցանկացած մեքենայություն, որքան էլ ուժեղ եւ դաժան լինի պետությունը», - ասվում է Ուկրաինայի ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի չորեքշաբթի օրը Լվովի շրջանի Տիսովեց քաղաքում ստորագրված Կարպատյան հռչակագրում:

«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, հռչակագրում նաեւ նշվում է, թե միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պաշտպանելու իրենց հիմնական՝ ազատություն եւ իշխանություն ընտրելու իրավունքը: Փաստաթղթի հեղինակները իրենց շնորհակալությունն են հայտնել ժողովրդավարական երկրներին եւ կազմակերպություններին՝ Ուկրաինայում եւ Վրաստանում առանց ուժի կիրառման ազատության եւ ժողովրդավարության համար պայքարին աջակցելու համար: Նրանք նաեւ հույս են հայտնել, թե ժողովրդավարական աշխարհի աջակցությունը կշարունակվի նաեւ ապագայում:

«Մեր երկրները կշարունակեն որդեգրած ուղին դեպի միացյալ ժողովրդավարական Եվրոպայի կառուցում եւ բոլոր հարեւանների հետ լավ հարաբերությունների զարգացում», - ասված է հռչակագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG