Մատչելիության հղումներ

Հայկական 7 ավտոբուս սառույցի պատճառով դեռեւս մնում են վրացական Վերին Լարս անցակետում


Մոսկվայից եւ Ռուսաստանի այլ քաղաքներից Երեւան ուղեւորներ տեղափոխող յոթ ավտոբուս սառույցի պատճառով արդեն երրորդ շաբաթն է չեն կարողանում անցնել Ռազմա-վրացական ճանապարհով:

«ԻՏԱՌ-Տասս»-ի փոխանցմամբ, Վրաստանի ճանապարհների վարչության ղեկավար Ռոման Դալաքիշվիլին երեքշաբթի օրը հայտարարել է, թե հայկական կողմը դեռեւս ամռանը տեղեկացվել էր Ռազմա-վրացական ճանապարհի Կազբեգի-Կոբի հատվածի՝ նոյեմբերից մինչեւ մարտ ամիսը փակվելու մասին: Վրաստանի տրանսպորտային ընկերությունները դեռեւս ամիսուկես առաջ են դադարեցրել բեռնատար մեքենաների եւ ավտոբուսների երթեւեկությունը մայրուղու այդ հատվածով:

Վրաց սահմանապահների տվյալներով, ավտոբուսների մի քանի տասնյակ ուղեւորները իրենց ճանապարհը դեպի Հայաստան շարունակել են մարդատար ավտոմեքենաներով եւ տաքսիներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG