Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը մնացել է առանց գազի


Հունվարի 1-ից Ռուսաստանից գազամատակարարման դադարեցման պատճառով Ադրբեջանի շուրջ 40 շրջաններ մնացել են առանց գազի, ջերմակայանները աշխատում են մազութով:

Ռուսաստանյան «ԻՏԱՌ-Տասս» գործակալությանը «Ազերէներգո» ընկերությունից հայտնել են, թե Բաքվում եւ արդյունաբերական խոշոր կենտրոններում գազամատակարարումը կրճատվել է 20 տոկոսով:

Ստեղծված կացությունը, սակայն, չի ազդելու խոշոր ջերմակայանների արտադրած էներգիայի ծավալների վրա: «Մեր ջերմակայանները ապահովված են վառելիքի անհրաժեշտ քանակով, ուստի արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը մնում է անփոփոխ», - հայտարարել է «Ազերէներգո»-ի տնօրեն Էթիբար Փիրվերդիեւը:

Ադրբեջանում օրական արտադրվում է 50-60 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, եւ մինչեւ Մոզդոկ-Կազի Մագոմեմեդ հատվածում գազամուղի՝ դեկտեբերին տեղի ունեցած վթարը, Ադրբեջանը Ռուսաստանից ստանում էր օրական 15-18 միլիոն խորանարդ մետր գազ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG