Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին կարեւորում է կառուցվելիք Թբիլիսի-Ախալքալակ ավտոմայրուղու նշանակությունը


2005 թվականին Վրաստանում կկառուցվեն Թբիլիսի-Ախալքալակ-Կարս եւ Թբիլիսի-Չխորոցկու-Ծալոնջիկա-Սենակի ավտոմայրուղիները, լրագրողներին այսօր հայտնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Թբիլիսի-Ախալքալակ մայրուղին ունի կարեւոր քաղաքական նշանակություն: Այն կծառայի Սամցխե-Ջավախեթիի հայ բնակչության՝ Վրաստանի տարածք ինտեգրմանը», - «Կավկազպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Սահակաշվիլին:

Նախագահի խոսքերով, մայրուղու բացման արարողությունը տեղի կունենա 2005 թվականի նոյեմբերի 23-ին՝ «Վարդերի հեղափոխության» երկրորդ տարելիցի օրը:

Սահակաշվիլու խոսքերով, կառավարությունն այժմ լուրջ աշխատանք է տանում Թբիլիսի - Բաթումի մայրուղու առաջին հատվածի կառուցման համար, որն այնուհետեւ պետք է ընթանա մինչեւ վրաց-ադրբեջանական սահմանային Կարմիր կամուրջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG