Մատչելիության հղումներ

Վրաստանի էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ, տրվել է «Դարի նոր ծրագրի» մեկնարկը


Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան երեկ ստորագրել են Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթուղու կառուցման մասին եռակողմ արձանագրություն, որը կարեւոր նշանակություն կունենա տարածաշրջանի համար:

Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրած էկոնոմիկայի նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին այն անվանել է «Դարի նոր ծրագրի մեկնարկ»: Նախնական տվյալներով, ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 350 միլիոն. 200 միլիոնը կծախսվի Կարս-Ախալքալակ հատվածի կառուցման, 150-ը՝ Ախալքալակը Թբիլիսին կապող հատվածի վրա:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հայտնել է, թե երկաթուղուց բացի կառուցվելու է նաեւ ավտոմայրուղի, որը կդառնա «անմիջապես Եվրոպա տանող միջանցք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG