Մատչելիության հղումներ

Մուրթուզ Ալեսքերով. «Ադրբեջանի գրավյալ տարածքների զգալի մասը կազատագրվի 2005 թվականին»


Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը կարծիք է հայտնել, թե 2005 թվականին կազատագրվի Ադրբեջանի «գրավյալ տարածքների զգալի մասը»:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը հասել է մի կացության, երբ գրավյալ տարածքների մեծ մասը պետք է ազատագրվի», - ըստ ռուսաստայն «Ինտերֆաքս» գործակալության, հայտարարել է Միլլի Մեջլիսի խոսնակը:

Նույն աղբյուրի համաձայն, Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նամակ է հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեր Լելուշին, որում իր վրդովմունք է հայտնում Լելուշի այն հայտարարության դեմ, թե «Լեռնային Ղարաբաղը պետք է հանձնվի Հայաստանի ժամանակավոր կառավարմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG