Մատչելիության հղումներ

Միայն դեկտեմբերին բնական գազի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով 19 մարդ է զոհվե


Չորեքշաբթի օրը բնական գազից թունավորման նոր դեպք է արձանագրվել Արարատի մարզում. եւս մեկ մարդ մահացել է ածուխի վառարանի ծխնելույզի՝ փակ լինելու հետեւանքով:

Հայաստանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով, միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում բնական գազի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով շմոլ գազից թունավորման 29 դեպք է արձանագրվել:19 մարդ մահացել է:

Արտակարգ իրավիճակների վարչության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե մարդիկ չեն գիտակցում, թե գազօգտագործման կանոնների խախտումը ինչ հետեւանքների կարող է հասցնել:

«Հետեւանքը ականջի կողքով է անցնում», - ասաց Գրիգորյանը՝ ավելացնլով. - «Ճիշտն ասած, սպասում ենք այս վիճակագրության աճին: Չնայած ձեռնարկվում են բոլոր միջոցները»:

Գրիգորյանի կարծիքով, անհրաժեշտ է մի մարմնի ստեղծում, որի վրա իրավական դաշտի առկայության պայմաններում կդրվեն թե’ վերահսկիչ, թե’ պատժիչ գործառույթները:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG