Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժա. «ԱՊՀ որոշ երկրներ ընդամենը միասնական աշխատանքի պատրանք են ստեղծում»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան քննադատության է ենթարկել ԱՊՀ «որոշ երկրների գործունեությունը»՝ նշելով, թե նրանք միայն ձեւացնում են, թե միասնաբար աշխատում են Համագործակցության շրջանակներում:

«Գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ԱՊՀ երկրների ղեկավարների կամքը: Եթե նրանք անձամբ կասկածներ ունեն, նրանց ենթակա մարմինները ընդամենը գործունեության պատրանք կստեղծեն», - չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է Բորդյուժան:

Իր խոսքերին կշիռ հաղորդելու համար Նիկոլայ Բորդյուժան ավելացրել է, թե ԱՊՀ շրջանակներում կայացված որոշումների մեծամասնությունը նախաձեռնել են ՀԱՊԿ անդամ պետությունները: Մինչդեռ Ադրբեջանը, Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան, որպես կանոն, ձեռնպահ են մնացել կոնկրետ, այդ թվում՝ անվտանգության ու պաշտպանության ոլորտին առնչվող որոշումների կայացմանը մասնակցելուց:

Բորդյուժան նաեւ հայտարարել է, թե ՀԱՊԿ երկրները միմյանց կմատակարարեն սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա՝ արտոնյալ պայմաններով:

«Համարյա բոլոր պետություները վավերացրել են ցածր գներով սպառազինությունների մատակարարման մասին փաստաթղթերի փաթեթը», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG