Մատչելիության հղումներ

Պետությունների ղեկավարները շնորհավորում են Յուշչենկոյին՝ չսպասելով պաշտոնական արդյունքներին


Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, Վրաստանի, Լիտվայի, Ռումինիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի ղեկավարները արդեն շնորհավորել են անցած կիրակի Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վիկտոր Յուշչենկոյին՝ առանց սպասելու երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից պաշտոնական արդյունքների հրապարակմանը:

ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ Վիկտոր Յուշչենկոյի օգտին քվեարկել են ընտրողների 51,99 տոկոսը, իսկ Վիկտոր Յանուկովիչի օգտին՝ 44,19 տոկոսը: ԿԸՀ-ն մոտակա օրերին պատրաստվում պաշտոնապես հրապարակել հաղթողի անունը, քանի որ, ըստ երկրի օրենսդրության, 10-օրյա ժամկետում պետք է քննվեն Յանուկովիչի թիմի բոլոր բողոքները: Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի ճանաչելու ընտրությունների արդյունքները:

Յուշչենկոն, մինչդեռ, կանխատեսել է, որ պաշտոնամուտի հանդիսավեոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ից հետո:

«Դա կարող է տեղի ունենալ, երբ կավարտվեն Յանուկովիչի թիմի հայցերով հարուցվելիք դատաքննությունները», - ասել է Յուշչենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG