Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիեւի եղբայրն առաջարկում է ընդունել հատուկ օրենք՝ «անբարոյական լրագրողների» դեմ պայքարելու նպատակով


«Անբարոյական լրագրողների դեմ պայքարի մասին» օրենք ընդունելու անհրաժեշտության մասին Միլլի Մեջլիսում չորեքշաբթի օրը հայտարարել է Իլհամ Ալիեւի հորեղբայր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ջալալ Ալիեւը:

Ըստ «Թուրան» գործակալության, նա լրագրողներին մեղադրել է «ազգի առաջնորդ Հեյդարի հիշատակը պղծելու» մեջ: Դիմելով խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովին՝ Ջալալ Ալիեւը ասել է. - «Ո՞վ պետք է պայքարի այս անբարոյական մարդկանց [լրագրողների] դեմ: Ինչո՞ւ նրանք չեն կանգնում դատարանի առջեւ»:

«Երկրում 60 հազար լրագրող կա, եւ բոլորն էլ վատ համբավ են վայելում», - հայտարարել է Ջալալ Ալիեւը՝ պահանջելով, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովները համատեղ մշակեն «Անբարոյական լրագրողների դեմ պայքարի մասին» օրենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG