Մատչելիության հղումներ

2005 թվականին Հայաստանը կավելացնի Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալը


«2005 թվականին Հայաստանը 25 տոկոսով կավելացնի Ռուսաստանիցներմուծվող գազի ծավալը», - այսօր լրագրողներին հայտնել է «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն կարապետյանը:

Ռուսաստանյան «ԻՏԱՌ-Տասս» գործակալության փոխանցմամբ, Կարապետյանը նշել է, թե ներմուծվող բնական գազի ծավալների ավելացումը կապված Հայաստանում գազամատակարարման ծավելի մեծացման եւ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հետ:

«ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրենի խոսքերով, 2004 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1,33 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ 2005 թվականին այդ ցուցանիշը կհասցվի 1,7 միլիարդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG