Մատչելիության հղումներ

logo-print

Եվս մեկ գազի թունավորման դեպք Հայաստանում


Աշտարակում գազի թունավորումից մահացել է ամուսնական զույգ: Դեկտեմբերին դա գազից թունավորման արդեն չորրորդ դեպքն է, ընդ որում մինչ այժմ 16 մահացու դեպքերից 12-ը եղել են հենց դեկտեմբերին:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը Հայաստանի Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ կիրակի օրը հարեւանները հայտնաբերել են 59-ամյա ամուսնու եւ 55-ամյա կնոջ դիակները: Ըստ նախնական տվյալների, զույգի թունավորման պատճառ է դարձել գազի խողովակին անօրինականորեն միացված՝ տան պայմաններում պատրաստված գազատաքացուցչի անսարքությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG