Մատչելիության հղումներ

Միջազգային լրահոսից


Ուկրաինայում նախագահական ընտրություններում հաղթել է Վիկտոր Յուշչենկոն: Պարտված թեկնածու Վիկտոր Յանուկովիչը բողոքարկելու է ընտրությունների արդյունքները:

Ասիայում եւ Աֆրիկայում սարսափելի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը հասել է 23,5 հազարի. միայն Շրի-Լանկայում 11,5 հազար մարդ է զոհվել: Զոհվածների թվում կան զբոսաշրջիկներ արեւմտյան երկրներից: Միջազգային հանրությունը եւ բարեգործական հիմնադրամները սկսել են օգնություն ուղարկել տուժած շրջաններ:

Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին:

Հունվարին կստորագրվի երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների համաձայնագիրը:

Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը հրաժարական է ներկայացրել:

Իրանում անդադար անձրեւների հետեւանքով իր ափերից դուրս է եկել Սարբազ գետը: Սիստան-Բալուջիստան նահանգում ավերվել է շուրջ 300 գյուղ: Զոհվել է տասը մարդ:


Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG