Մատչելիության հղումներ

Լուիզ Մանուկյանը այցելել է Ղարաբաղ


Այս օրերին Ստեփանակերտում էր գտնվում ամերիկահայ հայտնի բարերար, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանը: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ, թե ինչպես են ծախսվում ՀԲԸՄ հատկացրած գումարները:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ միասին Լուիզ Սիմոն Մանուկյանը այցելել է Շախմատի տուն, պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքներին տրամադրված բարձրահարկ շենք եւ ծերանոց:

Վերջին տելեթոնի ընթացքում Lուիզ Սիմոն Մանուկյանը 2 միլիոն դոլար էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու կառուցման համար: Այս տարի նրա հատկացրած գումարներով Ղարաբաղում կառուցվում է նաեւ դպրոց եւ բնակելի շենք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG