Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Ուկրաինայում կայացած նախագահական ըտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոն:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)-ն հաշվել է ձայների 96,66 տոկոսը կամ 27 միլիոն 674 հազար 729 քվեաթերթիկ: Ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի օգտին քվեարկել են ընտրողների 52,68 տոկոսը, նրա հակառակորդ Վիկտոր Յանուկովիչի օգտին՝ 43,53 տոկոսը:

Յուշչենկոն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին: Նա նաեւ ելույթ է ունեցել Կիեւի Անկախության հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց առջեւ: «Սա ուկրաինական ազգի հաղթանակն է: Մենք դարձանք ազատ», - հայտարարել է Յեւշչենկոն եւ ավելացրել. «Նարնջագույն հեղափոխությունը բերեց նրան, որ ուկրաինացի լինելը աշխարհում է դարձել մոդայիկ եւ պատվաբեր»:

Նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե բացառում է Յուշչենկոյի հետ համագործակցության հնարավորությունը: «Եթե մենք պարտվենք, Ուկրաինայում կձեւավորվի կոշտ ընդդիմություն», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG