Մատչելիության հղումներ

Շոգեքարշի վթարից զոհվել է երեք եւ վիրավորվել երկու մարդ


Երեք մարդ զոհվել եւ երկուսը վիրավորվել են շաբաթ օրը Նուռնուս եւ Նոր Հաճըն երկութաղին կայարանների միջեւ շոգեքարշի վթարի պատճառով: Շոգեքարշի մեքենավարը չի կարողացել արգելակել ոլորանի վրա, որի արդյունքում շոգեքարշը եւ դրան կպած վագոն-արագաչափը շուռ են եկել:

Արտակարգ իրավիճակների վարչությունից «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանը հայտնել են, թե զոհվածներից երկուսը՝ մեկ կին եւ մեկ տղամարդ, եղել են վագոն-արագաչափում, իսկ շոգեքարշի մեքենավարը եւ իր օգնականը ծանր մարմնական վնասվածքներով հասցվել են հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG