Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հետ ուղիղ երկխոսության, եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից


«Բաքուն պատրաստ է ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ երկխոսության՝ պայմանով, որ Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից», - ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Մամեդովը լրագրողներին ասել է. - «Ընդհանրապես, դա հնարավոր է, սակայն այդ դեպքում Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես պետք է հայտարարի հակամարտությունից ինքնակամ հեռու մնալու եւ հետագայում չխառնվելու մասին»:

Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, թե այդ դեպքում Ադրբեջանը պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մասի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG