Մատչելիության հղումներ

Միջազգային լրահոսից


Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով, ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 57,74 տոկոսը, Վիկտոր Յանուկովիչի օգտին՝ 40,1տոկոսը: Արդեն հաշվարկվել է ձայների 60 տոկոսից ավելին: Վիկտոր Յանուկովիչի շտաբից հայտնել են, թե բողոքարկելու են ընտրությունների արդյունքները:

Հարավային Ասիայում երեկ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի զոհ է դարձել շուրջ 11 հազար մարդ: Միայն Ինդոնեզիայում 8,9 բալ հզորության երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 4 հազար մարդ, հազարավոր մարդիկ համարվում են անհետ կորած: Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը խոստացել են փրկարարներ ուղարկել Հարավային Ասիա: Այդ երկրները նաեւ դրամական եւ մարդասիրական օգնություն են ցույց տալու աղետից տուժած Ինդոնեզիային, Շրի Լանկային եւ Հնդկաստանին:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պիեռ Լելուշը առաջիկա օրերին կժամանի Ադրբեջան՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG