Մատչելիության հղումներ

Կադրային փոխատեղումներ ԼՂՀ կառավարությունում


Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով, արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Աշոտ Ղուլյանը: Նրան փոխարինել է Արման Մելիքյանը, ով մինչ այդ Հայաստանում Լեռնային Ղարբաղի մշտական ներկայացուցիչն էր:

Նախագահ Ղուկասյանի մեկ այլ հրամանագրով Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար:

41-ամյա Արման Մելիքյանը ծնվել է Երեւանում, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտ է: Եղել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Ղազախստանում:

ԼՂՀ կառավարական աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե կառավարության կազմում չեն բացառվում նաեւ այլ փոփոխություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG