Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի 2005 թվականի ապրիլին Բաքվում անցկացվելիք ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական չորրորդ կոնֆերանսին


ՏՐԱՍԵԿԱ-ում Հայաստանի ազգային քարտուղար Գագիկ Գրիգորյանը, ըստ ադրբեջանական «Թրենդ»-գործակալության, հայտարարել է, թե Հայաստանը մասնակցելու է 2005 թվականի ապրիլին Բաքվում կայանալիք ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական չորրորդ կոնֆերանսի աշխատանքներին: Նա նաեւ հույս է հայտնել, թե ադրբեջանական կողմը կտրամադրի անվտանգության բոլոր երաշխիքները:

Ստամբուլում փետրվարին տեղի կունենա ՏՐԱՍԵԿԱ ծրագրի Միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ապրիլին ՏՐԱՍԵԿԱ-ի բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ Բաքվում կայանալիք միջկառավարական չորրորդ կոնֆերանսի թեմաները:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, ազգային քարտուղարները քննարկելու են ՏՐԱՍԵԿԱ-ի զարգացման հեռանկարները եւ առաջիկա տարիների գործունեության պլանը: Անդրադարձ է լինելու նաեւ վրաց-ադրբեջանական «երկաթուղային ճգնաժամին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG