Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ «Մեծ պայմանագիրը» ստորագրել 2005 թվականին


«Ռուսաստանի հետ «Մեծ պայմանագրի» նախապատրաստական աշխատանքները ընթանում են ինտենսիվ կերպով, եւ Վրաստանը պատրաստ կլինի այն ստորագրել 2005 թվականին», - չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գելա Բեժուաշվիլին:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Բեժուաշվիլին բարձր է գնահատել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվելիք բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիրը:

«Մենք պատրաստ ենք ստորագրել այս հիմնարար փաստաթուղթը հաշվի առնելով մեր ազգային շահերը, որոնք չենք կարող քննարկման առարկա դառնալ: Դրանք են՝ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ազատությունը», - հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG