Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կառավարությունը որոշել է հետաձգել բջջային կապի օպերատոր «Ազերսել»-ի սեփականաշնորհումը: Կառավարությունը նախատեսում էր մինչեւ տարեվերջ վաճառել «Ազերսել»-ի՝ իրեն պատկանող 35,7 տոկոս մասնաբաժինը:

«Ազերսել» ընկերությունը այս տարի չի սեփականաշնորհվելու, քանի որ չի ավարտվել պետության մասնաբաժնի որոշման գործընթացը», - ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւը:

Նրա խոսքերով, պետության մասնաբաժինը, մոտավոր հաշվարկներով, ներկայումս կազմում է 150-160 միլիոն դոլար, ինչը 30 տոկոսով գերազանցում է 2003 թվականի արդյունքներով հաշվարկված ցուցանիշը:

«Մենք պետք է գնահատենք ընկերության գործունեության 2004 թվականի արդյունքները: Ադրբեջանին ձեռնտու չէ արագ վաճառել պետության մասնաբաժինը, քանի որ այն կարող է է'լ ավելի աճել», - նշել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG