Մատչելիության հղումներ

Արբեջան է ժամանում Զարգացման իսլամական բանկի նախագահը


Այսօր եռօրյա այցով Բաքու է ժամանում Զարգացման իսլամական բանկի նախագահ Ահմադ Մոհամադը: Նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւի եւ «Ազերէներժի» ընկերության նախագահ Էթիբար Պիրվերդիեւի հետ:

«Ազերէներժի» ընկերության մամուլի ծառայությունից ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը հայտնել են, թե բանակցությունների ընթացքում քննարկվելու են էներգետիկայի ոլորտում ներդրումային նախագծերի իրականացմանն առնչվող խնդիրներ: Այս օրերին Բաքվում է գտնվում Զարգացման իսլամական բանկի փորձագետների խումբը, որը ուսումնասիրում է Ադրբեջանի հյուսիսում ժամանակակից «Խաչմազ» էներգետիկ կայանի շինարարական փաստաթղթերը: Կայանի կառուցման վարկավորումը Բանկը նախատեսում է սկսել տեսանելի ապագայում:

Բացի այդ, քննարկման առարկա է դառնալու Դերբենտ- Յաշմա էլեկտրահաղորդման երկրորդ գծի կառուցման խնդիրը, որը կմիացնի Ռուսաստանի եւ Ադրբեջանի էներգահամակարգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG