Մատչելիության հղումներ

logo-print

Ռադիոհաճախությունների համար հայտարարված մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 31-ին


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ)՝ սեպտեմբերի 17-ին հայտարարած երկու ռադիոհաճախականությունների մրցույթին ներկայացված փաթեթները կբացվեն դեկտեմբերի 28-ին, իսկ արդյունքները կհրապարակվեն, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 31-ին:

Հենց այս ժանկետներն էին ստիպել մրցութային առաջարկ ներկայացրած «Էմ-Էս Էքսփլորեր» ընկերության հիմնադիրներին՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Ստեփան Դանիելյանին եւ Մեսրոպ Մովսիսյանին հինգշաբթի օրը ասուլիս հրավիրել:

Բանախոսների կարծիքով, ժամկետը «ամենահարմարն» է ՀՌԱՀ համար, քանի որ արձակուրդների պատճառով լրատվական դաշտը դատարկ է լինելու:

Մրցույթի հանված ռադիոհաճախություններին հավակնում են նաեւ ռուսաստանյան «Ռադիո Ավրորա»-ն եւ «Ավտոռադիո»-ն:

«Էմ-Էս Էքսփլորեր» ընկերության մրցութային փաթեթով նախատեսվում է, որ հասարակական ուղղվածություն ունեցող ռադիոկայանի լրատվական բլոկերը պատրաստելու է «Այբ-Ֆե» լրատվական գործակալությունը:

Հարցն, թե եթե «Էմ-Էս Էքսփլորեր»-ը հաղթի մրցույթում, ինչը կարող է նշանակել, որ «Մելտեքս» ընկերության որեւէ կառույցի եթեր տրամադրելը օրակարգից կհանի «Ա1+»-ի խնդիրը, Մեսրոպ Մովսեսյանը ասաց, թե տվյալ ռադիոնախագիծը որեւէ կապ չունի 2002-ի գարնանը եթերից հանված հեռուստաընկերության հետ, քանի որ համատեղ ձեռնարկության ստեղծմանը ինքը մասնակցել է որեպս մասնավոր անձ:

«Իսկ հեռուստատեսային մրցույթի հետ ընդհանրապես սա կապ չունի, որովհետեւ «Ա1+»-ը իր թիմով դիմելու է ցանկացած մրցույթի», - ավելացրեց նա:

Մտավախությանը, թե իր անունը «հատուկ» վերաբերմունքի կարող է արժանանալ ՀՌԱՀ-ի անդամների կողմից, Մովսեսյանը հակադարձեց. - «Անձերով չի որոշվում խնդիրը: Ամալյանները [ՀՌԱՀ-ի նախագահը] գալիս ու գնում են, վերջանում են եւ կորում են: Ձեռնարկությունները, ռադիոները, հեռուստաընկերությունները շարունակում են աշխատել»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG