Մատչելիության հղումներ

Իրանը մտադիր է զարգացնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը


Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու՝ Իրանի մտադրության մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամհանին չորեքշաբքի օրը իր ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Հնարավորություններ կան զարգացնելու մեր հարաբերությունները ռազմական ոլորտում,» - ըստ «Ֆրանսպրես»-ի, ասել է Շամհանին` շարունակելով. - «Ադրբեջանի անվտանգությունը մեր անվտանգությունն է: Իսկ մեր պաշտպանական ներուժը ձեր ներուժն է: Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հաստատել ցանկացած բնույթի կապեր, եւ չկա դրան խանգարող որեւէ ուժ»:

Իր հերթին Սաֆար Աբիեւը հույս է հայտնել, թե Իրանը, որպես Ադրբեջանի բարեկամ, կօգնի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG