Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան կներկայացնի Բեռնար Ֆասյեն


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի կողմից համանախագահ է նշանակվել Բեռնար Ֆասյեն, որը այդ պաշտոնում կփոխարինի թոշակի անցնող Անրի Ժակոլենին:

Ըստ ադրբեջանական ANS ինտերնետային կայքի, 90-ականներին Ֆասjեն եղել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը Վրաստանում, այնուհետեւ ղեկավարել Եվրամիության առաքելությունը Սարայեւոյում:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Յուրի Մերզլյակովը հայտնել է, թե ֆրանսիացի իր նոր գործընկերը արդեն սկսել է ծանոթանալ նյութերին: Նա նաեւ ներկա է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամադյարովի՝ Սոֆիայում կայացած հանդիպմանը:

Մերզլյակովի խոսքերով, Ֆասյեի նշանակումը անսպասելի չէր, քանի որ ֆրանսիացի համանախագահող Անրի Ժակոլենի իրավասույթունների ժամկետը երկարաձգվել էր այս տարվա ամռանը:

Բեռնար Ֆասյեի առաջին այցը տարածաշրջան կկայանա 2005 թվականի հունվարի 25-ին: Ըստ ANS-ի, ԵԱՀԿ հատուկ առաքելությունը կայցելի «Ադրբեջանի գրավյալ տարածքներ՝ հայերի կողմից դրանց բնակեցման մասին լուրերին տեղում ծանոթանալու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG