Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Օրը հինգշաբթի է, նշանակում է, տեղի կունենա Հայաստանի կառավարության հերթական նիստը, որի օրակարգը, ցավոք, հայտնի չէ:

«Արդարություն» խորհրդարանական խմբակցությունը քննարկելու է Իրաք զինվորականներ ուղարկելու հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցը

Մամուլի ազգային ակումբում կկայանա հանդիպում «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի հետ


Միջազգային լրահոսից


Ամենահետաքիր եւ անակնկալ միջազգային լուրը վերաբերում է «Յուգանսկնեֆտեգազ» ընկերության առեղծվածային նոր տիրոջը: Անցած գիշեր ամեն ինչ պարզվեց. աճուրդից մի քանի օր առաջ գրանցված «Բայկալֆինանսգրուպը» այլեւս գոյություն չունի, քանի որ վաճառել է իր
բաժնետոմսերի 100 տոկոսը «Ռոսնեֆտ» ռուսաստանյան պետական ընկերությանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին «Բայկալֆինանսգրուպը» «Յուգանսկնեֆտեգազ» ընկերության բաժնտոմսերի փաթեթը շուրջ 260 միլիարդ ռուբլով:

Այսօր երեկոյան կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեւերջի ամփոփիչ ասուլիս, որին հավատարմագրվել են մի քանի հարյուր լրատվամիջոցների թղթակիցներ: Եվ կարելի է միայն ենթադրել, որ «ՅՈՒԿՈՍ»-ի շուրջ ստեղծված այս առեղծվա կհետաքրքրի լրագրողներին, հատկապես՝ հաշվի առնելով Պուտինի վերջին հայտարարությունը այն մասին, թե «Բայկալֆինանսգրուպը» ներկայացնում են էներգետիկայի բնագավառում բիզնեսի մեծ փորձ ունեցող անձինք: Ի դեպ, ասուլիսը ուղիղ եթերում հեռարձակվելու է Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:

Իրաքում ամերիկյան զինվորական հրամանատարությունը հետաքննում է Մոսուլում իրականացված պայթյունի հանգամանքները: Առ այս պահը պարզ հասկանալի չէ՝ ինչպես է այդ զիված մահապարտը հայտնվել խիստ վերահսկվող ռազմակայանի տարածքում:

Իսկ երեկ երեկոյան Լատիֆիա քաղաքի անցակետերից մեկում ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է ինը մարդ՝ իրաքցի զինվորականներ եւ քաղաքացիական անձինք: Եվ կրկին պայթյունը իրականացրել է ինքնասպան մի զինյալ:

Ուկրաինայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոն նախազգուշացրեց իր կողմնակիցներին, որ կիրակի օրը կայանալիք վերաքվեարկությունը չի լինելու, իր իսկ խոսքերով, «պարզ զբոսանք», եւ հորդորեց բոլորին ակտիվորեն մասնակցել քվեարկությանը՝ իր հաղթանակը երաշխավորելու համար: Իր հերթին, վարչապետ Յանուկովիչը հայտարարեց, թե նրանք, ովքեր քվեարկում են, իր ձեւակերպմամբ, «նարնջագույն հեղաշրջման» օգտին, քվեարկում են Ուկրաինայի իրական տիրոջ՝ ժողովրդի դեմ:


Արմեն Դիլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG