Մատչելիության հղումներ

Ադրբեջանում 21 մարդ դատապարտվել է Լեռնային Ղարաբաղը «պարտիզանական շարժմամբ» նվաճելու մեղադրանքով


(«Ֆրանս Պրես» գործակալություն). – Չորեքշաբթի օրը ադրբեջանական դատարանը 21 մարդու մեղավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի վերահսկողությունից դուրս բերելու նպատակով պարտիզանական շարժում կազմավորելու մեղադրանքով:

Խմբի ղեկավարը՝ Ռովշան Բադալովը, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նա, ըստ «Ֆրանս Պրես»-ի, մեղադրվել է անօրինական ճանապարհով զինված խումբ ստեղծելու, զենք ձեռք բերելու եւ պահելու մեջ: Եւս հինգ մարդ՝ բոլորն էլ ազգությամբ արդբեջացի, դատապարտվել են 2-4 տարվա ազատազրկման:

Ադրբեջանական հասարակական մի շարք կազմակերպություններ հորդորել են իշխանություններին ազատ արձակել մեղադրյալներին՝ վերջիններիս բնութագրելով որպես «երկրի ինքիշխանության մարտիկներ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG