Մատչելիության հղումներ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշերին


Ըստ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի երեքշաբթի օրը տարածած հայտարարության, դեկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Ադրբեջանում չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշերին:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, միջազգային դիտորդները արձանագրել են բազմաթիվ խախտումներ՝ կապված քվեաթերթիկների զանգվածային լցոնումների, արձանագրությունների կեղծումների, ընտրացուցակներում անճշտությունների հետ:

«Տեղական իշխանության գործադիր մարմինների ներկայուցիչների միջամտությունը ընտրական գործընթացին մեծապես ազդել է գործընթացի օրինականության վրա», - ասվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ հայտարարությունը ընդգծում է, որ ընտրողների պասսիվության վրա ազդել է նաեւ ընդդիմադիր կուսակցությունների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բոյկոտելը:

Հիշեցնենք, որ անցած կիրակի կայացած քվեարկության արդյունքում Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամների 65 տոկոսը ընտրվել է տեղական ինքնակառավարման մարմիններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG