Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով ժամանել է Բաքու


Չորեքշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Բաքու է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամհանին: Նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ իր ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիեւի հետ: Որեւէ փաստաթղթի ստորագրում, սակայն, չի նախատեսվում:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, սա Շամհանիի առաջին այցն է Ադրբեջան: Մինչ այդ նրա անունը հիշատակվում էր միայն աղմկահարույց հակաադրբեջանական հայտարարությունների կապակցությամբ: Նա, մասնավորապես, սպառնում էր «հարված հասցնել այն տարածքներին, որոնք սպառնալիք են Իրանի համար»:

Գործակալության մեկնաբանությամբ, պաշտոնական Թեհրանի կոշտ դիրքորոշման փոփոխությունը կապված է «մոլլաների վարչախմբի» նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ռազմական ճնշման լուրջ մտավախությամբ եւ այդ գործողություններում Ադրբեջանի մասնակցությունը նվազագույնի հասցնելու փորձերով:

Նմանատիպ առաքելությամբ, ըստ «Թուրանի», վերջերս Բաքու էր այցելել Իրանի անվտանգության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG