Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Մորանը համալրել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի կազմը


Միացյալ Նահանգների Կանզաս նահանգից հանրապետական կոնգրեսական Ջերի Մորանը միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբին:

Ինչպես երկուշաբթի օրը հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը, Մորանը հայտարարել է, թե հայկական հարցերով կոնգրեսականների խումբը կարեւոր դեր է խաղում Ներկայացուցիչների պալատում:

«Ես հպարտ եմ, որ անդամակցել եմ այդ խմբին», - ասել է Մորանը:

Նա նշել է նաեւ, թե վաղուց հետեւում խմբի աշխատանքներին եւ դրա դերին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ամուր կապերի հաստատման գործում:

«Հույս ունեմ ավելին անել արդեն իսկ ամուր այդ կապերը է’լ ավելի ամրապնդելու գործում», - հայտարարել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խումբը ստեղծվել է 1995 թվականին: Հանձնախմբի համանախագահներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը: Իր գոյության տարիներին խումբը կարեւոր դեր է խաղացել Հայաստանին եւ Ղարաբաղին աջակցելու, հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ դիրքորոշումը վերահաստատելու եւ հայանպաստ բազմաթիվ այլ հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG