Մատչելիության հղումներ

logo-print

ԱՊՀ-ն տասներեք տարեկան է


Տասներեք տարի է անցել այն օրից, երբ Ալմաթիում Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի առաջնորդները ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)ստեղծելու մասին համաձայնագիրը:

Հանդիպման մասնակիցները միաձայն ընդունել էին Ալմաթիի հռչակագիրը, որով հաստատվում էր նախկին խորհրդային հանրապետությունների հետեւողականությունը՝ համագործակցել արտաքին եւ ներքին քաղաքականության տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ հաստատվում էին նախկին ԽՍՀՄ-ի ստանձնած պարտավորությունների իրականացման երաշխիքները:

ԱՊՀ շրջանակներում այս տարիների ընթացքում ստեղծվել են մի շարք կազմակերպություններ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ ռազմաքաղաքական, որոնց անդամակցում են ԱՊՀ տարբեր պետություններ:

Ինչ վերաբերում է որոշ մասնակիցների կարծիքներին, թե ԱՊՀ անդամների միջեւ լուրջ հակասությունների առկայությունը վկայում է, թե ԱՊՀ-ն աստիճանաբար վերածվում է չգործող կառույցի, ապա որոշ փորձագետների կարծիքով, դա դեռ չի նշանակում, թե ԱՊՀ-ն սպառել է իրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG