Մատչելիության հղումներ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Ադրբեջանում


Ադրբեջանում այսօր ոչ աշխատանքային օր է՝ անցնում են տեղական ինքնակառավման մարմինների ընտրությունները: 38 հազար 41 թեկնածու պայքարելու է 2732 տեղակական ինքնակառավարման մարմիններում 21622 տեղերի համար: Ընտրողների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 4 միլիոն 572 հազար 635 մարդ:

«Թուրան»-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտնել է, թե թեկնածուների մեծամասնությունը՝ 21 հազար 627-ը «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունն են ներկայացնում, իսկ 14 հազար 78-ը անկուսակցական են: Ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել 31 կուսակցություն:

Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահի խոսքերով, ընտրությունների ընթացքին հետեւելու են շուրջ 18 հազար տեղական եւ 120 միջազգային դիտորդներ:

Խոշոր քաղաքներում (Բաքու, Գյանջա եւ Սումգայիթ) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG