Մատչելիության հղումներ

Հայազգի բռնցքամարտիկը հաղթել է աշխարհի չեմպիոնին


Հինգշաբթի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքում տեղի ունեցած մարտում հայազգի մարզիկ Վիք Դարչինյանը 11-րդ ռաունդում տեխնիկական նոքաութի է ենթարկել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) թեթեւ քաշայինների գործող չեմպիոն Այրեն Պաչեկոին:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Ավստրալիան ներկայացնող Դարչինյանը ավելի ակտիվ էր ողջ մենամարտի ընթացքում եւ 10-րդ ռաունդում կարողացավ կոլումբիացի տիտղոսակիր հակառակորդին հասցնել շեշտակի հարված, որից վերջինս այնպես էլ չկարողացավ ուշքի գալ:

11-րդ ռաունդում Դարչինյանը շարունակեց ճնշում գործադրել, հասցրեց եւս մեկ նոքդաուն, եւ ռաունդի ավարտից 44 վայրկյան առաջ Պաչեկոյի մարզիչը դատավոր Խորխե Ալոնսոին խնդրեց դադարեցնել մենամարտը:

Պաչեկոյի համար, որը պրոֆեսիոնալ բռնցաքարտում տարել է 31 հաղթանակ եւ 7 անգամ հաջողությամբ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը, սա առաջին պարտությունն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG