Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ բանակցությունների հերթական փուլին


Ադրբեջանի կառավարությունը պատրաստում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու բանակցությունների հերթական փուլը անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը հայտնել է, թե փաթեթում ներառված են ԱՀԿ-ի հարցադրումների պատասխանները, ապրանքների եւ ծառայությունների՝ Ադրբեջանի շուկա մուտք գործելու եւ օրենսդրության փոփոխման մասին առաջարկները:

«Կարծում եմ, մինչեւ մարտ ամիսը մենք կհասցնենք պատրաստել այդ փաստաթղթերը, եւ դրանք ուսումնասիրելուց հետո կնշանակվի հերթական աշխատանքային հանդիպում Ժնեւում: Միաժամանակ կսկվեն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության բանակցությունները», - հայտարարել է փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG