Մատչելիության հղումներ

Մինսկում կքննարկվեն ԱՊՀ տեղեկատվական անվտանգության հարցեր


Դեկտեմբերի 16-17-ին Մինսկում տեղի կունենա տեղեկատվական անվտանգության հայեցակարգի նախագծին նվիրված ԱՊՀ փորձագետների նիստը: Նիստում հավանություն է տրվելու 2005-2008 թվականների համար հայեցակարգի իրագործման համակարգային գործողությունների նախագծին:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայեցակարգի նախագիծը կարգավորում է ԱՊՀ տեղեկատվական անվտանգության համար միջպետական համագործակցության հիմնական ուղղությունները:

Համակարգային գործողությունների նախագծով պետք է ձեւավորվի եւ զարգանա ԱՊՀ տեղեկատվական անվտանգության օրենսդրական բազան, ակտիվանա Համագործակցության քաղաքականության տեղեկատվական աջակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG