Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը հորդորում է Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը


Եվրախորհրդարանը այսօր Ստրասբուրգում քվեարկել է մի բանաձեւի օգտին, որով որով կոչ է արել «առանց հապաղելու սկսել Թուրքիայի հետ բանակցությունները» Եվրամիությանը վերջինիս անդամակցության հարցով՝ միաժամանակ հորդորելով Թուրքիային ճանաչել շուրջ մեկ դար առաջ «հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը»:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, բանաձեւում նշվում է նաեւ, որ Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելը «կենթադրեն» նաեւ Թուրքիայի կողմից Կիպրոսի ճանաչումը, որը Եվրամիությանն անդամակցել է անցած մայիսին:

Եվրախորհրդարանի նստաշրջանը մերժել է ֆրանսիացի եւ գերմանացի պահպանողականների առաջարկը Թուրքիայի հետ «հատուկ գործընկերության» ծրագիր մշակելու վերաբերյալ՝ որպես անդամակցության այլընտրանք:

«Գերմանացիների 60 տոկոսը կողմ են արտահայտվել ուժեղացված համագործակցությանը կամ հատուկ գործընկերությանը», - ասել է գերմանացի պահպանողական Սոմմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG