Մատչելիության հղումներ

Ադրբեջանի եւ Չինաստանի միջեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության ծրագրերի տեխնիկան կողմն են քննարկել երեկ Բաքվում Չինաստանի էներգասարքավորումների ազգային ընկերության եւ Ադրբեջանի «Ազերէներժի» ընկերության ներկայացուցիչները:

Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, չինական ընկերության փոխնախագահ Լու Գուանվեյը հայտնել է, թե ուսումնասիրությունները եւ տեխնիկական ցուցանիշերի համեմատությունները ցույց են տվել, որ չինական էլեկտրասարքավորումները կարող են առանց բարդությունների միացվել Անդրբեջանի էներգահամակարգի տեխնոլոգիական շղթային:

Չինական կողմի ներկայացուցիչը նշել է, թե ներկայումս որոշվում է նախագծի ծավալը, իսկ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը ստանալուց հետո հնարավոր կլինի խոսել որոշակի գումարի մասին: «Մենք ադրբեջանական կողմին առաջարկում ենք չինական բանկերում վարկ ստանալու գործում մեր աջակցությունը », - ասել է Լու Գուանվեյը:

Ադրբեջանա-չինական նախագիծը նախատեսում է Մինգեչաուրի ՀԷԿ-ի վերակառուցումը, Շեքիում էլեկտրակայանի եւ մի շարք բարձր լարման գծերի կառուցումը: Նախագծի իրականացումը թույլ կտա էլեկտրաէներգիայով լիարժեքորեն ապահովել Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան շրջանների բնակչությունը եւ ձեռնարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG