Մատչելիության հղումներ

Իրանական կողմը կարեւորում է Իրան-Հայաստան գազատարի կառուցումը


Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ խորացման կարեւորության մասին է հայտարարել Իրանի կառուցվածքի բարեփոխման համաժողովի ղեկավար Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ: Ռաֆսանջանին հայկական կողմին կոչ է արել իրականացնել համատեղ պայմանավորվածությունները եւ բարձացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Իրանական «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ, Ռաֆսանջանին շեշտել է Հայաստան իրանական գազի մատակարարման կարեւորությունը՝ անվտանգության ապահովման հարցերի տեսանկյունից: «Այսպիսով, բավարարվում են Հայաստանի կարիքները, իսկ Իրանը ստանում է ելք դեպի լրացուցիչ եւ ավելի բազմազան շուկա», - հայտարարել է Ռաֆսանջանին:

Նա նաեւ «տարածաշրջանի երկրների աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունների» հույս է հայտնել:

Իր հերթին դեսպան Ղարիբջանյանը, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին երկկողմ եւ տարածաշրջանային տեսանկյունից, շեշտել է Իրանի հավասարակշռված քաղաքականությունը: Նա նաեւ ընդգծել է, թե ուժեղ եւ զարգացած Իրանը ձեռնտու է տարածաշրջանի երկրներին, կարեւորելով Իրանի եւ Հայաստանի միջեւ բոլոր բնագավառներում հարաբերությունների խորացման եւ զարգացման գաղափարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG