Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին հետ է կանչել Վրաստանի՝ Հայաստանում եւ Չեխիայում նոր դեսպանների թեկնածությունը խորհրդարանից


Երեկ Վրաստանի խորհրդարանը պետք է հաստատեր երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ներկայացրած Հայաստանում եւ Չեխիայում նոր դեսպանների թեկնածությունները: Հաստատումը, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ Սահակաշվիլին հետ է կանչել նրանց թեկնածությունները:

«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանում եւ Չեխիայում դեսպաններ Թեյմուրազ Գամցեմլիձեն եւ Ալեքսանդր Չխիկվաձեն կնշանակվեն այլ պաշտոնների, իսկ Միխեիլ Սահակաշվիլին առաջիկայում խորհրդարանի հաստատմանը կներկայացնի նոր թեկնածությունները:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի խորհրդարանը հաստատել է փոխարտգործնախարար Միխաիլ Ուկլեբայի նշանակումը Չինաստանում Վրաստանի նոր արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG