Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը ստորագրել են էներգացանցերի զուգահեռ աշխատանքի կազմակերպման մասին պայմանագիր


Երկուշաբթի օրը Թեհրանում «Թավանիր», «Ազերէներժի» եւ «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերությունների ղեկավարները ստորագրել են պայմանագիր՝ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի էներգացանցերի զուգահեռ աշխատանքի կազմակերպման մասին:

Պայմանագիրը նախատեսում է Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի էներգացանցերի համաժամանակյա շահագործումը, ինչը, իրանական «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ, երեք երկրներին թույլ կտա միաժամանակ օգտագործել միմյանց ներուժը էլեկտրաէներգիայի պակասի կամ չնախատեսված իրավիճակների դեպքում:

Ստորագրման արարողությունից հետո «Թավանիր» ընկերության ղեկավար Մուհամեդ Ահմենդին հայտնել է, թե երեք երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը կկազմի 500 մեգավատտ: «Էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, եւ երեք երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը հնարավոր կլինի իրականացնել արդեն 2005 թվականի մարտ ամսից», - ավելացրել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG